Մշակույթ

Համամարդկային արժեքների արտացոլում՝ նոր մոնոներկայացման մեջ


Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի բեմում պրեմիերա էր՝ իտալացի ամուսիններ Դարիո Ֆոյի եւ Ֆրանքա Ռամեի «Սովորական օր» տրագիկոմեդիան՝ ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Մելիք-Հովսեփյանի բեմադրությամբ եւ թատրոնի դերասանուհի Տաթեւ Ղազարյանի դերակատարմամբ։ Սա դերասանուհու  առաջին մոնոներկայացումն է, խոստովանում է, որ ամբողջ ներկայացման ընթացքում բեմում մենակ լինելը, իհարկե, բարդ է,քանի որ  հանդիսատեսի ուշադրությունը սեւեռված է միայն մեկ անձի ուղղությամբ, ոչ թաքնվելու, ոչ էլ սխալվելու հնարավորություն կա։

Բեմի կենտրոնում դրված  տեսախցիկը կարծես թե ստանձնել էր խոստովանահոր կերպարը, դերասանուհին զրուցում էր նրա հետ, հարցեր ուղղում, ստանում պատասխաններ  հետո առաջարկում լուծումներ.

«Սովորական օր». մոնոներկայացումը տրագիկոմեդիայի ժանրում էր: Շուրջ 20 տարի է Համազգայինի բեմից տարբեր ու հակասական կերպարներով ներկայանում է դերասանուհի Տաթեւ Ղազարյանը: Նա կարողանում է ճիշտ մատուցել Մկրտիչ Խերանյանի «Շխոնց Միհրան»- ում մոր կերպարը, Սարոյանի «Փրկության կղզում» համոզիչ է նրա ներկայացրած տղան՝ Քլեյը, իսկ Աստղիկ Սիմոնյանի «44 աստիճանի վրա» Սիրանույշով ամփոփում է հայ կնոջ հավաքական կերպարը: Սակայն օրերս Համազգային թատրոնում Տաթեւ Ղազարյանը հանդես եկավ մոնոներկայացմամբ՝ Ջուլիայի կերպարով՝ իտալացի թատերագիր, Նոբելյան մրցանակակիր Դարիո Ֆոյի եւ նրա տիկնոջ՝ դերասանուհի Ֆրանքա Ռամենի «Սովորական օր» տրագիկոմեդիայում:

Ռեժիսորն է Սերժ Մելիք-Հովսեփյանը: Հետաքրքիր էր Տաթևին տեսնել այս ժանրում: Դերասանուհին անկեղծանում է ու «Ռադիոլուրին» պատմում՝ որպես դերասանուհի մոնոներկայացման ժանրը չի սիրել: Ասում է այն էգոիստ ժանր է, խաղընկեր չունես, Սակայն  այս անգամ առաջարկը մերժել չէր կարող մի քանի պատճառներով:

Իսկ պիեսը մեր կյանքն է, պատմում է հատկապես այն  կանանց մասին , ովքեր կորցնում են կյանքի նկատմամբ հետաքրքրությունը, որոնց ինքնագնահատկանը ժամանակ առ ժամանակ անկում է ապրում։ Այն կանանց մասին է, ովքեր մտածում են, թե  իրենք հասարակությանը այլևս պետք չեն, քանի որ  պարբերաբար ամուսինների արհամարանքին են արժանանում։

Պիեսի հեղինակը հետաքրքիր լուծումներով համոզում կամ ստիպում իր հերոսուհուն հրաժարվել ինքնասպանության մտքից։  Տաթեւ Ղազարյանը  չի արդարացնում  հերոսուհու ինքնասպանություն գործելու մտադրությունը, բայց  բեմում շատ համոզիչ ներկայացնում է այն պատճառները, որոնք կնոջը կարող են դրդել ինքնասպանության։ Այս պիեսը  ինքնանպատակ չէր ընտրված: Ցանկացել են, որ այն լինի այսօրվա խնդիրների ու դրանց լուծումների մասին:

Ի դեպ, սա առաջին մոնոներկայացումն էր, որտեղ փոքր-ինչ խախտվել էին մոնոյի դասական կանոնները: Ընդգրկված է 6 դերասան՝ Համազգայինի դերասաններ Նարինե Գրիգորյանը, Արմինե Անդրեասյանը, Մարիա Սեյրանյանը, Վարշամ Գեւորգյանը, Ստեփան Ղամբարյանը, Արման Նավասարդյանը, որոնց մի մասը ներկայացման ընթացքում ցուցադրվող ֆիլմում են, մի մասն էլ՝ հեռախոսազրույցների ձայնագրություններ:

«Երբ առաջին օրը բեմ բարձրացա, ինձ թվաց թե ես մերկ եմ, ոչ աջ կողմում մարդ կար, ոչ ձախ: Բայց ճիշտ ռեժիսորական լուծումներով այն դարձավ ամբողջական»,-

Յուրաքանչյուր կին, նայելով այս ներկայացումը, հաստատ այնտեղ տեսնում է իրենից մի մասնիկ և գուցե, նաև ստանում ինչ-որ հարցերի պատասխաններ: Ու վերջապես պիեսում հնչում է  հետևյալ միտքը. «Կյանքը պոկերի պես է, վերցնում ես անհաջող խաղաքարտերը՝ կամ պիտի խաբեություն անես, կամ վայր դնես խաղաքարտերը…»:

Back to top button