Հասարակություն

Ապրիլյան պատերազմի չսպիացող վերքերը


Ապրիլյան պատերազմը եւ վերջինիս չսպիացող վերքերը: Ինչո՞ւ չսպիացող, քանի որ ադրբեջանական ագերսիայից մեկ տարի անց սահմանային իրավիճակը դեռ լարված է, ամենօրյա կրակոցները չեն դադարում, բանակցային գործընթացն էլ ընթանում է առանց շոշոփելի արդյունքների: Հուսադրողը, ըստ քաղաքագետների եւ վերլուծաբանների, այն է, որ հակամարտող կողմերի միջեւ լուծման ուղիներ գտնելու հարցում բանակցային գործընթացը սառեցված չէ: Ապրիլյան պատերազմի հերոսներն էլ այսօր սթափ դատողություններով եւ դիտարկումներով հակադարձել են բանակցային օրակարգ թելադրողներին, որ Շուշի ազատագրումը վառ օրինակ է, ու մենք պետք է կորցրածը վերադարձնենք, այլ ոչ թե՝ ունեցածը զիջենք:  Մայիսի 9-ին ընդառաջ «Ռադիոլուրը» զրուցել Հայկ Սեխիլյանի, Դանիել Դավթյանի հետ:

 


Back to top button