Տնտեսական
Թուրքական ավիաընկերության Հայաստան մուտքը հետաձգվում է
Թուրքական «Պեգասուսը» Հայաստան դեռ չի գա՝ այսօր «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան ասել է կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: Օրերս նա հայտարարել էր, որ հունիսի 1-ից շաբաթը 3 անգամ Ստամբուլից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան թռիչքներ կիրականացնի թուրքական «Պեգասուսը»։
«Երեկ ավիաընկերությունից նամակ ստացանք, որ առաջացել են որոշ տեխնիկական խնդիրներ և ավիաընկերության մոտքը մեր շուկա այս պահին որոշ ժամանակով հետաձգվում է: Կարծում եմ գաղտնիք չի, որ ՀՀ քաղաքացիները ուղևորվում են դեպի Ստամբուլ: Երևի թե ուսումնասիրելով շուկան, ավիաընկերությունը ցանկություն էր հայտնել մուտք գործել հայկական շուկա»,- ասել է Սերգեյ Ավետիսյանը: