Միջազգային

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է RIA Novosti-ն: Նրանց զրույցը դարձել է երրորդը ԱՄՆ նախագահի երդման արարողությունից հետո:

Առաջինը կայացել է հունվարի վերջին, երբ առաջնորդները քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը, իրադրությունը Սիրիայում և Ուկրաինայում, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների հիմնական հարցերը:

Բացի այդ` ապրիլի սկզբին Թրամփը զանգահարել է Պուտինին, որպեսզի ցավակցություն հայտնի Սանկտ Պետերբուրգի ահաբեկչության կապակցությամբ:
Back to top button