Քաղաքական

Գործակցելու փորձ՝ հայ-թուրքական հարաբերություններում


Հրեշտակ ներդրողների ցանց. այս անսովոր  բառակապակցությունն այսօր շրջանառվել ու քննարկվել է ոչ պակաս անսովոր միջավայրում ՝ հայ  և թուրք  գործարարների հանդիպման ժամանակ: Համաժողովը նախաձեռնել են հասարակական կազմակերպությունները: Հանրային լրագրության ակումբը, Թուրքիայի տնտեսական հետազոտությունների հիմնադրամը,  Սիլիկոնյան հովտում գործող աշխարհի առաջին ներդրումային աքսելերատոր «Էնջել լաբս»-ի հետ համագործակցությամբ Երևանում անցկացրել են Հայաստան-Թուրքիա  ներդրողների հանդիպում: Կազմակերպիչներն ասում են՝ փորձում են խթանել ներդրողների ցանց ստեղծելու գաղափարը, ներկայացնել հնարավոր ձևաչափերն ու միջազգային լավագույն փորձը:

 

 

Թուգչե Էրգյուլը  Սիլիկոնյան հովտում գործող աշխարհի առաջին ներդրումային աքսելերատոր «Էնջել լաբս»-ի տնօրենն է, բնակվում է Սան- Ֆրանցիկոյում, բայց Թուրքիայի քաղաքացի է: Երևանում է Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպմանը մասնակցելու նպատակով: Հայաստանում առաջին անգամ է, բայց հայկականի  հետ առաջին անգամ չի շփվում:

«Տատիկս  հայ է եղել, և մասնակցությունը այս նախագծին ինձ համար առանձնապես հաճելի ու կարոևր  է: Չեմ զարմանում այս ջերմությունից, քանի որ հայերի հարևանությամբ եմ մեծացել: Իր տեսակով բացառիկ միջոցառում ենք նախաձեռնել ումտածում ենք, որ կխթանենք հայ-թուրքկանան գործակցությանը»:

Եթե կա որևէ որևէ տարբերակ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ ձևավորելու, ապա դա հնարավոր է միայն նման հանդիպումներով՝ համոզված է Թուգչե Էրգյուլը: Ըստ նրա՝ ոլորտը , որն ընտրված է հնարավոր գործակցության համար՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ ու ստարտափեր, խիստ ճկուն է և ունակ փոխելու աշխարհը: Թուրք փորձագետի կարծիքով՝ եթե մարդիկ խոսեն իրար հետ, քաղաքականությունը կհետևի դրան:

Եզակի իրադարձություն՝ այսպես  է որակում հանդիպումը Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Ասում է՝ իր երկրի համար հայ- թուրքական տնտեսական կապերի ձևավորմանը միտված ցանկացած նախաձեռնություն խիստ կարևոր է : Ու ոչ միայն սա, այլև  ամբողջ ելույթը դեսպանը  մեծ դժվարությամբ,  բայց ընթերցում է  հայերեն:

«Սա եզակի իրադարձություն է, որի նպատակն է սատարել ձեռնարկատիրական համակարգերի ստեղծմանը, կապ ստեղծել Թուրքիայի և Հայաստանի ներդրողների և ձեռնարկատերերի միջև՝ ուշադրության կենտրոնում պահելով առևտրատնտեսական հարաբերությունները»:

Հրեշտակ ներդրողներն այն անհարտներն են, ովքեր զարգանալու ներուժ ունեցող ստարտափերին ֆինասանակն միջոցներ են առաջարկում և դա անում են համակարգված, այսպես ասենք հատուկ ցանցերի միջոցով: Նախաձեռնության հեղինակները ներկայացնում են աշխարհում նմանատիպ ցանցերի հաջողված օրինակները, հնարավոր ձևաչափերն ու լավագույն փորձը: Հրավիրյալների ցանկում գերմանական, ամերիկայն կառույցների ներկայացուցիչներ են, զեկույցներից մեկը՝ վերնագրված « Ինչու Հյաստան»  ՎՕԼՕ ընկերության Բիզնեսի զարգացման գծով տնօրեն Մեթ Բարթելզյանինն է: Նրանից հետաքրքվում են՝ արդյոք հայ- թուրքական տնետսական կամուրջներ կառուցելու փորձերն անհրաժեշտ են կամ որքանով դրանք կօգնեն քաղաքական հարաբերություններին: Մեթը ազգության հայ չէ, բայց մոտ 10 տարի ապրում ու աշխատում է Հայաստանում:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը նույնպես կարծում է, որ  տնտեսական գործակցությունը կարող է օգնել քաղաքական հարաբերություններին:  Իսկ հարցը, թե  որքանով է հավանական նման հնախաձեռնությունների հաջողությունը, վերլուծաբանի գնահատմամբ՝ ավելի շատ ուղղված է Թուրքիային: Կիրակոսյանը կարծում է, որ այս հարցում  հայերն ավելի լայնախոհ են:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը  Հայաստանի տնտեսության հիմնական ներուժն ապահովող ոլորտն է և այն առանձնահատկությունն ունի, որ  հատում, շրջանցում է  փակ սահմանները: Այս ոլորտը ճանապարհների, տրանսպորտային միջոցների կամ այլ  հաղորդակցության առկայության կարիք չունի: Չնայած փակ սահմանին և դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը՝ այս ոլորտը գրավում է թուրք ներդրողներին: Հաշվի առնելով վերջին քաղաքական զարգացումները՝ Թուրքիան ավելի շատ կարիք ունի արտաքին շուկաների»:

Արձագանքելով ադրբեջանական խնձորների հարուցած աղմուկին՝ Կիրակոսյանը նաև նկատում է՝ հայ –թուրքական հարաբերություններում որևէ դրական տեղաշարժն  ավելի հնարավոր  է համարում, քան հայ- ադրբեջանականում: Նրա կարծիքով, ի դեպ,  հայ-թուրքական րաձնագարությունների կարևորությունը հենց այն կենտում է, որ դրանք չվավերացվեցին: սա ամրագրեց Հյաստանի այն դիքրորոշումը, որ հարաբերությունների վերականգնման  հիմքում նախապայմաններ դրվել չեն կարող:

Back to top button