Սպորտ

Հենրիխ Մխիթարյանն այս հինգշաբթի կարող է պատմություն կերտել


Հենրիխ Մխիթարյանն այս հինգշաբթի կարող է պատմություն կերտել: Եթե հայ ֆուտբոլիստը գոլ խփի «Սելտայի» հետ Եվրոպա լիգայի խաղում, ապա կդառնա «Մանչեստր Յունայթեդի» առաջին ֆուտբոլիստը, ով Եվրոպական հեղինակավոր մրցաշարերում հյուրընկալվելիս՝ 5 խաղում անընդմեջ գրավում է մրցակցի դարպասը:

Մինչ այս, Մխիթարյանը գոլ է խփել Լուգանսիկի «Զարյաին» , Ֆրանսիական «Սենտետյենին», «Ռոստովին», և «Անդերլեխտին»:

Մխիթարյանի արդյունավետությունը ավելի ուշագրավ է նրանով, որ Հենրիխը Եվրոպայի լիգայի այս մրցաշրջանում « Ֆեյենորդ»-ի դեմ խաղում առհասարակ չի խաղացել, իսկ «Ֆեներբախչեի» հետ մրցավեճում հանդես է եկել ընդամենը 30 րոպե:

Back to top button