Հասարակություն

Այսօր եզդիերենի որպես եզդի ժողովրդի լեզվի օրն է

2002 թվականի մայիսի 1-ին Հայաստանի ԱԺ-ն ընդունեց որոշում՝ եզդիերենը պետականորեն ճանաչելով որպես եզդի ժողովրդի լեզու: Այս որոշման համար Հայաստանի եզդիական համայնքը երախտապարտ է Հայաստանի Հանրապետությանը, քանի որ հենց այդ որոշմանը հաջորդեցին ԵԽ-ի եւ ԵՄ-ի կողմից համանման որոշումների ընդունումը: Եզդիները Հայաստանի խորհրդարանի ընդունած որոշումը համարում են պատմական եւ ելնելով դրանից մայիսի մեկը հռչակել են որպես Եզդիների միասնության տոն: Այն նշվում է արդեն 15 տարի: Տոնի կարեւորության եւ խորհրդի մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ խոսել են Հայաստանի եզդիական համայնքի աշխարհիկ եւ հոգեւոր ղեկավարները:

Back to top button