ԿարևորՀասարակություն
Այսօր Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է


Մայիսի 1-ին աշխարհի շատ երկրներում նշվում է Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը, որը սկզբում կոչվում էր Աշխատավորների համերաշխության միջազգային օր:
1886թ. մայիսի 1-ին ամերիկացի աշխատավորները գործադուլ արեցին ՝ պահանջելով 8-ժամյա աշխատանքային գրաֆիկ: Բողոքի ցույցով ուղեկցվող գործադուլը ավարտվեց ոստիկանության հետ արյունալի բախումով: 1889թ. հուլիսին Երկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոնգրեսը, ի հիշատակ Չիկագոյի աշխատավորների հուզումների, մայիսի 1-ին ամենամյա ցույցեր կազմակերպելու որոշում ընդունեց:
Առաջին անգամ Աշխատավորների համերաշխության միջազգային օրը նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բեգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Նորվեգիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Շվեդիայում և մի քանի այլ երկրներում։
Այսօր տոնը նշվում է աշխարհի 142 երկրներում՝ մայիսի 1-ին կամ մայիսի առաջին երկուշաբթի օրը: