Հասարակություն
Ադրբեջանական զինուժը կրակել է Բաղանիսի եւ Կոթիի վրա. Արծրուն Հովհաննիսյան


Ադրբեջանական զինուժն ապրիլի 28-ին կրակել է Տավուշի մարզի Բաղանիս եւ Կոթի գյուղերի վրա: Լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ հայկական կողմի պատասխան գործողություններից հետո հակառակորդը հարկադրված լռել է:
«Երեկ երեկոյան, հիմնականում ուշ ժամերին, մինչեւ կեսգիշեր, կրակել են հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից, ոչ մեծ քանակությամբ: Կոնկրետ հետեւանքներ չեն եղել»,-ասել է Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով կրակոցներից վնասվել է Բաղանիսի մի քանի տուն, սակայն, կեսգիշերից հետո, ընդհանուր առմամբ, իրավիճակը հանգիստ է: