Արտեմ Ասատրյանն ամփոփել է պաշտոնավարման 6 ամիսը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է այդ պաշտոնում իր 6-ամսյա աշխատանքները և հայտարարել, որ խիստ չափելի արդյուքներ են՝ ցույց տալու, թե կարճաժամկետ հատվածում նախարարության առջև դրված խնդիրները լուծում ստացե՞լ են, թե՞ ոչ:
Նախարարի խոսքով՝ քաղաքացիների կյանքն այնքանով են թեթևացրել, որ միանվագ նպաստի համար առցանց դիմումների ենթահամակարգ է տեղադրվել։ Արտեմ Ասատրայնն ասել է նաև, որ պարզվեցվել է կենսաթոշակառու լինելու չափի վերաբերյալ տեղեկանքների տրամադրման ընթացակարգերը, որը տրամադրվում է 15 րոպեում՝ նախկին մի քանի օրվա փոխարեն:
Ինչ վերաբերում է իր պաշտոնանկության մասին լուրերին, ապա նախարարն այսօրվա ասուլիսի ժամանակ ասել է, որ դրանք զուտ տեղեկատվություն են:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան