Միջազգային

ՌԴ ՀՕՊ-ը մարտական բարձր պատրաստության է բերվել հյուսիսկորեական հրթիռի արձակումից հետո

ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության ու անվտանգության հարցերով կոմիտեի ղեկավար Վիկտոր Օզերովը հայտարարել է, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերը Հեռավոր Արևելքում գտնվում են մարտական բարձր պատրաստության վիճակում՝ կապված Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման հետ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Ռուսաստանը չափազանց ուշադիր հետևում է Հյուսիսային Կորեայում ընթացող իրադարձություններին։ …Մենք վերահսկում ենք օդային տարածքը ՌԴ օդուժի պատասխանատվության գոտում»,-ասել է նա։

Սենատորի խոսքով՝ Ռուսաստանն իրեն հաշիվ է տալիս, որ չի հանդիսանում թիրախ հյուսիսկորեական հրթիռային արձակումների համար։

«Մյուս կողմից՝ տեխնիկան տեխնիկա է, և մեր զինվորականները կանեն իրենցից կախված ամեն բան, որպեսզի արտառոց իրավիճակում թույլ չտան Ռուսաստանի տարածքում հրթիռի պատահական անկում»,-ասել է նա։
Back to top button