Որեւէ գյուղացի չի մնա առանց ոռոգման ջրի. պաշտոնյա


Հայաստանն ունի յոթուկես միլիարդից ավելի խորանարդ մետր հոսող ջուր, որից կարողանում է տարեկան օգտագործել մոտ երկուուսուկես միլիարդը։ Հոսող ջրերը մեր երկրից հեռանում են՝ Հայաստանի աշխարհագրական դիրքով պայմանավորված: Բացի այդ, տարեցտարի ջրային ռեսուսրները նվազում են՝ գլոբալ տաքացմամբ պայմանավորված: Վերջին երեք տարիներին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1,03 աստիճանով, մինչև 2050 թ սպասվում է 4,5 աստիանի բարձրացում: Այդ ընթացքում կանխատեսումների համաձայն, ջրային ռեսուրսները տարեկան կնվազեն 12 մլն խորանարդ մետրով: Սա ջրային ռեսուրսների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն՝ ոռոգման սեզոնին ընդառաջ: Այժմ խոսենք կարեւոր եւ առանցքային հարցի մասին՝ արդյո՞ք այս տարի գյուղացին կկանգնի «ջուր լինել չլինելու խնդրի» առջեւ: Ըստ Ջրպետկոմի նախագահի, ոչ: Հասմիկ Մարտիրոսյանն է զրուցել գյուղապետերի, գյուղացիների ու ջրի ոլորտի գլխավոր պատասխանատուի հետ: