Վարչապետը անտառների կառավարման մակարդակը անբավարար է գնահատում


Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց անտառների կառավարման ու ապօրինի անտառհատումների վերաբերյալ հանձնարարականով։«Վերջին ժամանակներս առավել հաճախ են բարձրաձայնվում անտառների կառավարման ապօրինի անտառհատումների հետ կապված մտահոգությունները, խնդիրն առավել խորքային է և չի սահմանափակվում մի քանի ապօրինի անտառհատումների դեպքերով», — նշել է վարչապետը։
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է կատարելագործել անտառների կառավարման ներկա մոդելը ու համապատասխանեցնել կառավարման ժամանակակից պահանջներին։
«Այս պահին կառավարման ներկա մակարդակը գնահատում եմ անբավարար», — շեշտել է Կ. Կարապետյանը։
Նա ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարեց երկամսյա ժամկետում անտառների պահպանությանն բնագավառում հիմնական խնդիրները, հստակեցնել անտառների կառավարման, վերականգնման և պահպանության ոլորտում ներգրավված կազմակերպությունների ցանկը և դերը։
Կարեն Կարապետյանը հանձնարարել է նաև ներկայացնել ժամանակակից կառավարման մեթոդնեի, գործիքների և տեխնոլոգիաների ներգրավվման գործողությունների ծրագիր։
«Սերտ համագործակցելով բնապահպանական պետական տեսչության ու իրավապահ մարմինների հետ՝ մշակել ու իրականանցել ապօրինի անտառահատումների դեմ պայքարի գործողությունների ծրագիր, որի արդյունքների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել հասարակությանը», — ասել է վարչապետը։