Տնտեսական

Հերթական հինգշաբթին կառավարությունում և կառավարության շենքից դուրս


Հերթական հինգշաբթին կառավարությունում և կառավարության շենքից դուրս: Հանձնարարականներ այսօր կրկին հնչել են,  վարչապետն անդրադարձել է օրինակ անտառների կառավարման ու ապօրինի անտառհատումների խնդրին, դրանց վիճակն անբավարար գնահատել: Հորդորել է պետական ծառայողների հետ կապված բարեփոխումների ծրագիրը ներկայացնել հնարավոր արագ ժամկետներում: Վարչապետի հանձնարարականով  կվերանայվեն նաև հարկային պարտավորությունները վաղաժամ մարելու դեպում բանկերի և վարկային կազմկերպությունների կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ տույժեր կամ տուգանքներ կիրառելու հարցերը: Կարեն Կարապետյանը նշել է, որ  դա անհարկի բեռ է դառնում մեր համաքաղաքացիների և նույնիսկ տնտեսվարող սուբյեկտների համար:  Ի տարբերություն նախորդ շաբաթների, այսօր գործադիրի շենքի առջև լայնածաված բողոքի ակցիա չի ընթացել: Ավելին, ակցիա ընդհանրապես չի եղել: Սակայն, Կարեն Կարապետյանն անդրադարձել է մի քանի օր առաջ կառավարության շենքի առջև մայրաքաղաքի տոնավաճառների աշխատակիցների բողոքի ակցիաներին: Պետական եկամուտների կոմիտեի նախագահը վստահեցնում է՝ իրենց թիրախում, ոչ թե փոքրերն են, այլ՝ մեծերը:

Back to top button