2016-ին հարկերի հավաքագրումը կազմել է 1,8 մլրդ դրամ. Վարդան Արամյան


Կառավարությունն այսօր հաստատել է «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու կառավարության որոշման մասին» նախագիծը: Այն ներկայացրեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նախարարի խոսքով` «Մենք ունենք բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասի պահանջ, որով որ պարտավոր ենք մինչև մայիսի 1-ը ԱԺ ներկայացնել բյուջեի կատարման հաշվետվությունը: Ասեմ, որ բոլոր գերատեսչությունների հետ աշխատել ենք»:
Հաշվետվությունը երկու մասից է բաղկացած` թվային մասից և վերլուծական մասից:
«Թվային մասից երկու թիվ հնչեցնեմ, մնացածի մասով ձեռնպահ կլինեմ, որովհետև և՛ դեկտեմբերին, և՛ առաջին եռամսյակի ամփոփման ժամանակ մանրամասն զեկույցով հանդես եմ եկել, նաև ներկայացրել եմ հանրությանը մեր կատարողականը բյուջեի ցուցանիշների վերաբերյալ: Նշեմ, որ 2016-ին հարկերի հավաքագրումը կազմել է 1,8 մլրդ դրամ, ծրագրված ցուցանիշի նկատմամբ իհարկե թերակատարում է եղել։ Պակասորդը 2016թ. ևս մի փոքր գերակատարվել է՝ 5,5 տոկոսով»,-ասել է Վարդան Արամյանը: