Հասարակություն

Ադրբեջանական խնձորի հիմնական խմբաքանակը շուկայից օգտահանվել է. ՍԱՊԾ պետ


Ապրիլի 23-ին ստացված հաղորդարգրությունների հիման վրա Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շրջայց իրականացրեց Երևան քաղաքի ու մարզերի մի շարք իրացման կետերում, որտեղ արձանագրվեցին Հայաստանում ադրբեջանական խնձորի առկայության դեպքերը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը։

Նա նշել է, որ իրականացված աշխատանքների արդյուքնում հրապարակվել են նախնական արդյունքները՝ համաձայն որի՝ նշված ապրանքը չունի անվտանգությունը հավաստող փաստաթղթեր և, համաձայն օրենսդրության, ենթակա չէր օգտահանման։ Դիտարկմանը՝ ՍԱՊԾ ստուգայցից հետո շուկայում դարձյալ կային ադրբեջանական խնձորներ, Իշխան Կարապետյանը պատասխանել է. «Ստուգայցերը շարունակական գործընթաց են, որոնք կատարվում են ոչ թե մեկ օրվա ընթացքում, այլ կատարվում են հանրապետության ողջ տարածքում: Ստուգայցերը սկսվել են ապրիլի 23-ից ու շարունակվում են մինչ օրս»։

ՍԱՊԾ պետի խոսքով՝ արդեն իսկ ամփոփվում են արդյունքները, որի վերաբեյալ համապատասխան հաղորդագրությունները տեղադրված են ծառայության կայքում։

Ճշտվե՞լ է արդյոք՝ որտեղից են ձեռք բերվել խնձորները կամ ովքեր են այն ներկրել, որ ՍԱՊԾ-ն ՊԵԿ-ի հետ համատեղ իրականացնում է գործողություններ, որպեսզի բացահայտի վերջնական խմբաքանակը։ «Արդյունքներն ամփոփելուց հետո վերջնական համատեղ հայտարարությամբ հանդես կգանք: Ըստ նախնական տվյալների, որոնք դեռ ամփոփման ընթացքում են, հիմնական խմբաքանակը շուկայից արդեն իսկ օգտահանվել է»։

Ի դեպ,  «Ապրիլի 1-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան խնձոր է ներկրվել Ուկրաինայից, Վրաստանից, Իտալիայից և մի շարք այլ երկրներից ու նշված ծագմամբ թե փաստաթղթերով, թե ներկրման երկրի՝ որևիցե ձևակերպում չի եղել», — ասաց նա։

Back to top button