Հասարակություն

«Համահայկական շաբաթօրյակ»` ապրիլի 29-ին


Ապրիլի 29 ին հայտարարված  է «Համահայկական շաբաթօրյակ»: «Դուրս արի բակ» նախաձեռնությունը այդ օրը բոլորին հրավիրում է դուրս գալ իրենց տներից ու մաքրել բակն ու փողոցը. նախաձեռնության անդամները կամավորներին խոստանում են նաև նվերներ:

 


«Դուրս արի բակ» նախաձեռնության անդամ, ճարտարապետ,  շաբաթօրյակի նախաձեռնողներից Հայկ Զալիբեկյանը հերթով թվարկում է բոլոր այն վայրերը, որոնք պատրաստվում են մաքրել ապրիլի 29 ին հայտարարված «Համահայկական շաբաթօրյակ»-ի շրջանակներում:

Արդեն երկրորդ տարին անընդմեջ  նրանք ինքնակամ դուրս են գալիս փողոց, զբոսայգի և կարգի բերում շրջակա միջավայրը: Անցած տարի հանդես էին եկել «Միասին մաքրենք մեր երկիրը» նախաձեռնությամբ։ Այս տարի էլ բոլորին ցանականում են դուրս բերել բակ: Մի քանի օր առաջ Facebook-ում  սոցիալական ցանցում «Դուրս արի բակ» իվենտ  ստեղծեցին  եւ իրենց գրառումները #killzibil հեշթեգով կատարելով՝ բոլոր ցանկացողներին հրավիրեցին միանալ աղբահավաքությանը: Նախաձեռնությանը  արդեն միացել են  անհատներ, կազմակերպություններ՝ մոտ 200 հոգի:

Միջոցառման ավարտից հետո մասնակիցներին գործվածքից փաթեթներ կնվիրեն ընդգծելու համար պլաստիկից աստիճանաբար հրաժարվելու կարեւորությունը:

Back to top button