Հասարակություն

ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը արմատական փոփոխությունների կենթարկվի


Անդրադրաձ աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը կառավարության նիստում: Վարչապետ Կարեն Կարապետյանի  խոսքով, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, ինչպես նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը վերջերս ներկայացրել են Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկություններ, որոնք կոչված են թեթևացնել վարչական բեռը գործատուների համար: Այդ նախագծերի քննարկումները ցույց են տվել, որ թեև իրենք պարունակում են խիստ անհրաժեշտ կարգավորումներ,սակայն խնդիրն ատավելի խորքային է և աշխատանքային օրենսգիրքը արմատական վերանայման կարիք ունի:

Կարեն Կարապետյանը հանձնարարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի և արդարադատության նախարարներին` ստեղծել համատեղ աշխատանքային խումբ և իննամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխությունների նախագիծ կամ նոր օրենսգրքի նախագիծ, որը համահունչ կլինի կառավարության կողմից որդեգրած ծրագրին ու ժամանակակից եվրոպական մոտեցումներին:

«Պետք է արագացնել արդեն մշակված օրենսդրական նախագծերի ընդունումը, որպեսզի այս 9 ամսվա ընթացքում արձանագրենք շոշափելի առաջընթաց նշված ուղղությամբ»,-ասել է վարչապետը:

Back to top button