Հայերի մասին՝ հայերենով հենց այս սկզբունքով էլ առաջնորդվելով «Շարմ Հոլդինգ» ընկերությանը, իրականացրեց ֆիլմի հայերեն կրկնօրինակման պրոդյուսերական աշխատանքները հանրային հեռուստաընկերության դերասանական և թարգմանչական բազայի հիման վրա կատարել է ֆիլմի հայերեն կրկնօրինակումը, Խորեն Լեւոնյանը, Բաբկեն Չոբանյանը, Սամվել Թոփալյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Սիրանուշ Լազյանը, Սամվել Դանիելյան, Դավիթ Հակոբյանը և այլոք: Հենց այս դերասնների ձայնով հայ հանդիսատեսը կլսի ու կգնահատի 100 մլն բյուջեով նկարահանված ֆիլմը:
«Խոստումը» ֆիլմի սյուժեն ներկայացնում է Առաջին Համաշխարհային պատերազմի օրերին Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանումն ու կոտորածը:
Ֆիլմը պատմում է մի հայ երիտասարդ բժշկի մասին, ով տեղափոխվում է Կոստանդնուպոլիս՝ սովորելու: Դեղագործ Միքայելի հետ միասին ֆիլմը հանդիսատեսին տեղափոխում է գյուղից մեծ քաղաք, որտեղ երիտասարդը որոշել է բժիշկ դառնալ: Այստեղ նա ծանոթանում է գեղեցկուհի նկարչուհի Աննային ու սիրահարվում, սակայն նրանց երջանկությանը խոչընդոտում են Հայոց եղեռնի դաժան ու արյունալի իրադարձությունները:
Միքայելը խոստանում է ապրել ու պատմել աշխարհին ճշմարտությունը:
Նշենք, որ Ֆիլմի պրեմերիան տեղի ունեցավ ապրիլի 21-ին ԱՄՆ -ում: Ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել համաշխարհային այնպիսի աստղեր, ինչպիսիք են Լեոնարդո Դի Կապրիոն, Բարբարա Սթրեյզանդը, հայ թենիսիստ Անդրե Աղասին, Ջորջ Քլունին, Ամալ Քլունին: Վերջիններս ներկա են գտնվել ֆիլմի լոնդոնյան պրեմիերային: