Արդար հիշողություն. երբ հիշվում է նաեւ լավը


Մեծ եղեռնից հարյուր տարի անց ցեղասպանությունը վերապրածների ժառանգները պատմում են, թե ինչպես են իրենց նախնիներին փրկել թուրք հարևանները կամ ընկերները: Շուրջ հինգ տասնյակ իրական պատմություններ՝ առանց բովանդակային խմբագրման, մեկտեղվել են «100 տարի… իրական պատմություններ» գրքում։ Լույս է տեսել ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում, իսկ շնորհանդեսը տեղի է ունեցել նախ Անկարայում, ապա՝ Երևանում: «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության և «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալության այս նախաձենության նպատակը ոչ թե թուրքերին գովաբանելն է, այլ ցույց տալ, որ հայերը հիշում են թե լավը, թե վատը և նույնն էլ ակնկալում են դիմացինից:
Ի տարբերություն թուրք սպայի, որին, ըստ էության, Նիկողոս Չարախչյանը չէր էլ ճանաչում, ահագնացող վտանգի մասին լռել էին թուրք հարևանները, որոնց հետ նա բավականին մտերիմ հարաբերություններ է ունեցել:
Հետաքրքքրական է նաև այն, որ Ցեղասպանության օրերին թուրք բարեկամները հավաստիացնում էին, որ այդ ամենը ժամանակավոր է, որ ինքը անպայման վերադառնա Վան և շարունակի հոր բիզնեսը: «Թուրք բարեկամները զգուշացրել էին»:
Տարիներ անց Նիկողոս Չարախչյանն իհարկե վերադառնում է Վան և գտնում իր տունը, կամ ավելի ճիշտ կլինի ասել երբեմնի տան ավերակները, իսկ հյուրանոցների ճակատագիրն այդպես էլ մնում է անհայտ:
Զրուցակիցս մեծ պապի մասին լսել է դեռ մանկուց, շատ է ցավում, որ անձամբ չի հասցրել ճանաչել մոր պապին, ով, ըստ էության, փրկվել է թուրք սպայի շնորհիվ:
Ինչպես Նիկողոս Չարախչյանի, այնպես էլ թուրքերի շնորհիվ փրկված մյուս վերապրածների իրական պատմությունները մեկտեղվել են «100 տարի… իրական պատմություններ» գրքում: Պատմությունները հավաքագրվել են «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության և «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալության ուժերով՝ Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության օժանդակությամբ՝ «Թուրքը, որ փրկեց ինձ» ծրագրի շրջանակներում:
«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Գրետա Ավետիսյան:
Ծրագիրն իր ներկայացուցիչն ուներ նաև Թուրքիայում և թուրքական բազմաթիվ լրատվամիջոցներ այս պատմությունները հրապարակել են նաև թուրքերենով: