Հասարակություն

1965թ այս օրը. հիշում է ականատեսը


Ականատես-մասնակիցն ու գիտնականը՝  1965թ ապրիլի 24-ի  երևանյան ցույցերի ու  դրան հաջորդած օրերի մասին: Կարծիքները տարբեր են, մի բան, սակայն, հստակ է՝ 1960- ական թվականները հայ ժողովրդի համար ազգային զարթոնքի տարիներ էին:

«1960-ականները հայ ժողովրդի  համար ծաղկման տարիներ էին, օդում կախված էր Հայոց ցեղասպանության  50- ամյակի տեսիլքը՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում հիշում է Երևանի նախկին փոխքաղաքապետ վազգեն Պետրոսյանն ու հավելում՝  սպասում էին, որ 1965թ մի արտառոց բան պետք է լինի: Ու եղավ՝  1965թ  նույն այս օրը՝  ապրիլի 24- ին.

ԵՊՀ ուսանողները  հավաքվեցին, գնացին դեպի բժշկական  ինստիտուտ անցան գյուղինտիտուտի կողքով:

Ինստիտուտներին հարակից տարածքում  իմացան, որ Կոմիտասի այգում միտինգ էր նախատեսված: Իմացան ու շարժվեցին այդ ուղղությամբ:  Այգին փոքր, բազմությունը՝ շատ. Սիլվա Կապուտիկյան, Պարույր Սևակ` հիշում է զրուցակիցս ու հավելում՝ Հովհաննես Շիրազն այդ օրերին ձերբակալված էր:

Ոչ բոլորն  էին համաձայն, հետո որոշեցին գնալ Էջմիածին ու  Վազգեն Ա-ին ոտքով  բերել  Երևան: Միջամտում է  Պարույր  Սևակը.  «Վեհափառը    մեծ մարդ է, շատ գործ ունի, թող մնա իր տեղում , որ պետք  լինի, ինքը կգա» :  Վազգեն Պետրոսյանը հիշում է՝ գրեթե նույն կարծիքին էր նաև Սիլվա Կապուտիկյանը: Գիտեին  նաև՝  ժամը 18.00- ին Օպերայի դահլիճում  նիստ է  լինելու, որոշեցին՝ գնալ, հնարավորության դեպքում ներս մտնել

Երիտասարդները չկարողացան ներս մտնել: Սա՝ ականատեսի աչքերով: իսկ գիտական  փաստերն այլ բան են ասում: Թեման մանրամասնորեն ուսումնասիրել է  ԵՄՀՌ Ռուբեն Միրզախանյան: Նա  «Ռադիոլուրի» հետ զրույցում որոշ փաստեր է  գաղտնազերծում ՝

«ԳԱԱ նախագահ Վիկտոր Համբարձումյանի ելույթի պահին դահլիճ են ներխուժում երիտասարդները»:

Միրզախանյան փոխանցմամբ՝ Վազգեն  Վեհափառը հորդորում է  երիտասարդներին  հանգստանալ: Փաստերն էլ են  ընդգծում ՝   դրսում մարդկանց բազմություն էր հավաքվել:

Վազգեն Պետրոսյանը հիշում է ՝ նախապատրաստված մարդիկ կային,  շարված էին ջրի մեքենաներ: Սկզբում համաձայնում են թողնել ներս, հետո՝ փոշմանում:

Վազգեն Պետրոսյանը հիշում  է՝  ձերբակալվողներ եղան, անգամ իր ընկերները:  Գիտական փաստերն այլ բան են ասում՝  ԵՄՀՌ Ռուբեն Միրզախանյանը վկայակոչելով պատմական փաստերն ասում է՝

«Զանգվածային ձերբակալումներ չեն, հետապնդումներ՝ նույնպես»:

Գիտնականը վստահ է՝ ամեն ինչ կատարվեց Մոսկվայի  իմացությամբ

«1965 ապրիլի24-ի ուժային միջամտություն տեղի – ծայրաստիճան պարզունակ է»:

Ընդհանրապես՝ 1965թ ու դրան նախորդած տարիները համարվում են  հայոց պատմության զարթոնքի էջեր: Հենց այդ  տարվանից  ձևավորված ավանդույթը պահպանվում է մինչ օրս:

Back to top button