ԿարևորՀասարակություն

Գյումրիում ռուս զինծառայող է սպանվել, կասկածյալը ձերբակալված է

լուսանկարը՝ Ֆեյսբուքից

Գյումրիում Արգո խանութի մոտ այսօր հայտնաբերվել է ռուսական 102­րդ ռազմաբազայի 21- ամյա զինծառայող Դմիտրի Յալպաևի դին՝ պարանոցի շրջանում սուր կտրող ծակող գործիքից ստացած վնասվածքով՝ հայտնում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով գլխավոր դատախազությանը։ Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ։ Կատարվում է նախաքննություն դեպքի մանրամասները պարզելու համար։

«ՌԻԱ Նովոստին» ականատեսներին վկայակոչելով հայտնում է, որ զինծառայողը դանակով մահացում հարված է ստացել վեճի ժամանակ։

Back to top button