

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Հեղափոխական Դաշնակցությունը շարունակում են քննարկումները կոալիցիա կազմելու շուրջ: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համաձայնությունը կստորագրվի ու մենք պառլամենտում կունենանք երկու իշխանական կուսակցություն: Դա դեռ նախնական է, բայց հակվածությունը թե ՀՀԿ-ի, թե ՀՅԴ-ի մոտ ավելի շատ համագործակցության շարունակությությունն է»,- ասել է ՀՀԿ խոսնակը: