Տնտեսական

Սերժ Սարգսյանն այցելել է «Սպայկա» ընկերության ձեռնարկություններ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արարատի մարզ եւ Երեւան քաղաքում տեղակայված «Սպայկա» ընկերության ձեռնարկություններ: Արարատի մարզի Շահումյան համայնքի վարչական տարածքում գտնվող «Գրին հաուզ» ընկերությունում երկրի ղեկավարին ծանոթացրել են ընկերության կատարած ներդրումների արդյունքներին:

2016-ի դրությամբ ընկերությունը կատարել է 86 մլն ԱՄՆ դոլարի ուղղակի ներդրում՝ հիմնելով 35 հա լոլիկի եւ վարունգի արտադրության ջերմոցային տնտեսություն, 60 հեկտար ինտենսիվ եւ 20 հա ծիրանենու ավանդական այգիներ: Արդյունքում նաեւ ընկերությունում ստեղծվել է 926 մշտական աշխատատեղ:

Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվել են նաեւ «Վոլվո» ընկերության բեռնատարների տեխսպասարկման կենտրոնի ու «Սպայկա» ընկերության հյութերի եւ պահածոների արտադրության գործարանի հնարավորությունները:

«Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը տեղեկացրել է, որ գործարանի տարածքում ստեղծվել եւ առաջիկայում ամբողջ թափով կգործի «Արմզոն» օնլայն շուկան, որը հարթակ է տրամադրում նաեւ հայկական այլ արտադրողների՝ իրենց արտադրանքը Ռուսական շուկայում սպառելու համար: Կարեն Բաղդասարյանը ներկայացրել է նաեւ ընկերության 2017-ի ծրագրերը:

Back to top button