Հասարակություն

Ոստիկանությունը որոնում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայողին

Ապրիլի 18-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՌԴ քաղաքացի, 1982 թ. ծնված Դմիտրի Լոշմանովը ապրիլի 16-ին, ժամը 09.30-ի սահմաններում, դուրս է եկել զորամասից և չի վերադարձել:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Լոշմանովը զորամասից դուրս է եկել գնումներ կատարելու նպատակով:

Ria.ru  -ի տեղեկություններով՝ Դմիտրի Լոշմանովը պայմանագրային զինծառայող է և ապրել է ոչ թե ռազմաբազայի տարածքում, այլ հանրակացարանում. զինծառայողն ապրիլի 18-ին ներկայացել է ծառայության։

Դ. Լոշմանովի արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 170 սմ, միջին կազմվածքով, հագին եղել է մոխրագույն մարզահագուստ, սև կիսաբաճկոն և սպորտային կոշիկներ։

«Նրա գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մուշի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02,  /0312/ 5-85-54, 3-18-61, 093-32-39-80 հեռախոսահամարներով», — հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Back to top button