ԿարևորՔաղաքական

Պատմաբանն ու քաղաքագետը`հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների առանձնահատկությունների մասին

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի շաբաթասկզբին կայացած Հայաստան այցի արդյունքներին այսօր անդրադարձել են քաղաքագետ Լևոն Շիրինյանը և պատմաբան Գևորգ Մելքոնյանը: Ասուլիսի ընթացքում բանախոսները խոսել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների առանձնահատկությունների մասին:

Հայ-ռուսական ռազմատնտեսական համագործակցության մերձեցման գործնական ներկայիս փուլը քաղաքագետ Լևոն Շիրինյանը ողջունելի է համարում` հաշվի առնելով Ռուսաստանի աշխարհաքաղաքական դոմինանտ դերակատարությունը մեր տարածաշրջանում: Հայաստանում ռազմական տեխնիկայի և սպառազինության սպասարկման ռուսական կողմի հետ համատեղ վերագործարկվող կենտրոնները կարող են նպաստել ոչ միայն Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, այլ նաև ուրիշ պետությունների ռազմական պատվերների իրացմանը, գտնում է փորձագետը: Բացի դրանից, այս ձեռնարկությունները կարող են խթանել և համապատասխան գիտական կիրառական ճյուղերի զարգացումը երկրում:

Ըստ Շիրինյանի, Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի հզորությունների վերագործարկումը միանշանակորեն կարելի է գնահատել որպես լուրջ ձեռքբերում:
Իր հերթին, պատմաբան Գևորգ Մելքոնյանը հիշեցրեց, որ հայ-ռուսական ռազմավորական համագործակցությունը պատմականորեն կայացած իրականություն է:
Սակայն մյուս կողմից Ռուսաստանը առաջնորդվելով այլ շահերով Ադրբեջանին վաճառել է առաջավոր զենիթահռթիռային համակարգեր, որոնք ի զորու են խոցել Լեռնային Ղարաբաղի օդային տարածքում գտնվող քաղաքացիական ինքնաթիռները, ինչի վերաբերյալ պաշտոնական Բաքուն բազմցիս սպառնացել է:

Փաստացի ստացվում է, որ փորձելով պահպանել ռազմական հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, պաշտոնական Մոսկվան նպաստում է սպառազինությունների մրցավազքին Հարավկովկասյան տարածաշրջանում: Այնուամենայնիվ, քաղաքագետ Շիրինյանը գտնում է, որ Ռուսաստանի շահերից է բխում Արցախի անկախության ճանաչումը, ինչը մյուս կողմից կարող է խաթարել բալանսավորված մոտեցումները:
Փորձագետները կարևորում են մեր ազգային շահերով, այլ ոչ թե այլ երկրներից հնչող, շատ հաճախ, ոչ հեռատես, խորհուրդներով առաջնորդվելը:

Թողնել պատասխան

Back to top button