Քաղաքական

Մոսկվայում մեկնարկում Է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը

Մոսկվայում մեկնարկում է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի 71-րդ նիստը: Ինչպես հայտնում է TASS-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությանը, միջոցառմանը մասնակցելու են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի , Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ռազմական գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության, ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի և ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայության ներկայացուցիչները:

Նիստի ընթացքում քննարկվելու է 20 հարց, որոնք վերաբերում են պաշտպանության նախարարությունների փոխգործակցության տարբեր ուղղությունների: Նախատեսվում է ամփոփել 2016 թվականի գործունեության արդյունքները և պլանավորել 2017 թվականի համատեղ աշխատանքը, այդ թվում՝ ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդի կազմավորման 25 ամյակին նվիրված միջոցառումները:

Նախատեսվում է որոշումներ ընդունել հակաօդային պաշտպանության միավորված համակարգի, կապի համակարգի զարգացման, հումանիտար ականազերծման ոլորտում փոխգործակցությաի ընդլայնման, զինվորական կադրերի ուսուցման, մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացման հարցերի, ինչպես նաև ԱՊՀ ձևաչափով ռազմամարզական և կրթական միջոցառումների վերաբերյալ:
Back to top button