ԿարևորՀասարակություն

Մահացել է ապրիլյան պատերազմում վիրավորված Նարեկ Ասատրյանը

Նարեկ Ասատրյանը, ով ապրիլյան պատերազմի ժամանակ ծանր վիրավորում էր ստացել, այդպես էլ գիտակցության չգալով մահացել է: Այս մասին Yerkir.am-ին հայտնել է«Մուրացան» զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

«Գլխի շրջանում ականի պայթյունից վնասվածք էր ստացել: Կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ էին: Վեց ամիս է` պայքարում էինք նրա կյանքի համար, բայց ոչինչ չստացվեց»,- ասել է նա:

Back to top button