Միջազգային

Կոլումբիայում տեղի ունեցած ավիավթարց հետո ողջ մնացածներ կան

Կոլումբիայում տեղի ունեցած ավիավթարց հետո ողջ է մնացել առնվազն 13 մարդ։ Այս մասին հաղորդում է 360 Radio Colombia ռադիոկայանը։ Նախնական տվյալներով՝ ողջ մնացածներից մեկը բրազիլական «Շապեկոենսե» ակումբի ֆուտբոլիստ Ալան Ռուշելն է:

Լա Սեխա քաղաքի իշխանությունները հայտարարել են 27 զոհի և 10 ողջ մնացածի մասին։

Հիշեցնենք, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել վառելիքի պակասի պատճառով։ Կործանված օդանավում գտնվել է 81 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 9 անդամ, «Շապեկոենսե» թիմի ֆուտբոլիստներ և հավատարմագրված լրագրողներ:

football-team upload-plane3

Back to top button