Հասարակություն

Այսօր Հանրային հեռուստատեսության ծննդյան օրն է

1956 թ. նոյեմբերի 29-ին ազդարարվեց Հայաստանում հեռուստատեսության մեկնարկը, երկու ամիս փորձնական եթերից հետո՝ փետրվարին, հեռուստատեսությունը պաշտոնապես սկսեց գործել: Հաղորդումները սկսեցին եթեր հեռարձակվել շաբաթական չորս անգամ՝ 2 ժամով: 1957 թ. օգոստոսի 6-ին հեռուստատեսության եթերը համալրեց «Շաբաթվա նորություններ» տեղեկատվական հաղորդումը, որը 1958-ի փետրվարից դարձավ պարբերական:

Այդ ժամանակ էլ ստեղծվեց հեռուստատեսության լուրերի խմբագրությունը: Հետագայում հեռուստադիտողը սկսեց վայելել օպերային ներկայացումներ և բալետներ, ստեղծվեց հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը՝ Օհան Դուրյանի ղեկավարությամբ: 1978-ից հաղորդումների մի մասը եթերում էր հայտնվում գունավոր պատկերով: Հաղորդումների միջին տևողությունը հասավ 12 ժամի:

Այդ տարիներին Հայաստանում կար մոտ 500 000 հեռուստացույց, որոնցից 100 000-ը՝ գունավոր: Այսօր Հանրայինի մեծ հեռուստատեսային ընտանիքը տոնում է 60-ամյակը՝ բազմաթիվ բարձրորակ հաղորդումներով ու հեռուստանախագծերով:

Back to top button