Հասարակություն

Ձկնորսի որոնողական աշխատանքներն արդեն 28-րդ օրն է անարդյունք են ավարտվում

Հոկտեմբերի 31-ին Սևանա լճում անհետացած երիտասարդներից մեկի որոնողական աշխատանքներն այսօր ևս անարդյունք են ավարտվել։ Ինչպես տեղեղակցնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որոնողական աշխատանքները վերսկվել են ժամը 11.00-ին։

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ժամը 17.15-ին, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Նշենք, որ արդեն 28-րդ օրն է, ինչ շարունակվում են ընդլայնված որոնողական աշխատանքները երիտասարդի դին գտնելու ուղղությամբ։  Ինչպես տեղեկացրել էր Գեղարքունիքի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Է. Գալստյանը,որոնողական աշխատանքներն ընդլայնվում են 500 մետրով, մոտորանավակներով փրկարարները շրջում են ափամերձ տարածքներում: Նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ՝ ջրափրկարարական գույքը համալրվել է ստորջրյա սկուտերով, որն աշխատում է մինչև 40 մ խորությամբ և կարող է 75 րոպե մնալ ջրում:

Համաձայն ԱԻ նախարարի հանձնարարականի՝ որոնողական աշխատանքները չեն դադարի և կշարունակվեն այնքան, որքան եղանակային պայմանները թույլ կտան:

Back to top button