ՄիջազգայինՔաղաքական

Մեր ժողովրդի սիրտը ցավում է Ղարաբաղի համար․Լուկաշենկո

Բելառուսը պատրաստ է օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ադրբեջանական գործակալություններից մեկի հետ զրույցում։

«Անկեղծ կասեմ․ ինպես բելառուսներն անտարբեր չեն Դոնբասում տեղի ունեցող իրադարձություններին, այնպես էլ մեր ժողովրդի սիրտը ցավում է Ղարաբաղի համար։ Եվ դա պատահական չէ։ Չէ որ մենք բոլորս՝ ուկրաինացիները, ռուսները, բելառուսները, հայերը, ադրբեջանցիները և այլ ժողովուրդների ներկայացուցիչներ, մի մեծ երկրից ենք դուրս եկել, մի համերաշխ ընտանիքից, որը կոչվում էր Խորհրդային Միություն։ Այդ պատճառով մենք ջանք չենք խնայի խաղաղություն հաստատելու համար, որտեղ էլ որ լինի»,-ասել է Լուկաշենկոն։

Նա նշել է, որ ԼՂ-ի հանդեպ Մինսկի դիրքորոշումն անփոփոխ է․ խնդիրը կարող է լուծվել բացառապես բանակցությունների սեղանի շուրջ և միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն։

«Հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ Բելառուսը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն տրամադրել կողմերին՝ հակամարտությունից խաղաղ ելք փնտրելու համար»,-հավելել է Լուկաշենկոն։
Back to top button