Սպորտ

Մագնուս Կարլսենը հաղթել է Սերգեյ Կարյակինին

Տեղի է ունեցել աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի 10-րդ պարտիան, որում Մագնուս Կարլսենը խաղում էր սպիտակ խաղաքարերով,- տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Աշխարհի չեմպիոնը հերթական անգամ պարտիան սկսել է e4 քայլով: Պարտիայում կիրառվել է իսպանական պաշտպանություն: Սերգեյ Կարյակինը կարողացել է լուծել սկզբնախաղային խնդիրները և հավասարեցրել դիրքը:

Կարյակինն անձնատուր է եղել խաղի 75-րդ քայլին: 10 պարտիայից հետո մրցախաղում հաշիվը հավասար է ` 5-5:

Մրցախաղի 11-րդ պարտիան տեղի կունենա նոյեմբերի 26-ին, Երևանի ժամանակով 23:00-ին:

Back to top button