Վերլուծական

Քաղաքագետ. Բաքուն դժվար թե ընդունի Երեւանի հետ թեժ գծի առաջարկը

annanazaryan

Մոտ մեկ շաբաթ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածին արագ արձագանքելու համար Երևանի և Բաքվի միջև թեժ գիծ ստեղծելու նախաձեռնության մասին հայտարարություն արեց, ինչին երեկ անդրադառնալով՝ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը կարծիք հայտնեց, թե այսօր դժվար է պատկերացնել թեժ գծի առկայություն, որը գոյություն ուներ ժամանակին:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախագահ, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը տեղին համարեց, այն հնարավորություն կտա խուսափել զոհերից՝ ասաց։ «Լեւոն Տեր- Պետրոսյանն ու Աշոտ Մանուչարյանը նման թեժ գծով կապի մեջ էին Ալիևի հետ և դա դրական ազդեցություն էր գործում»,- ասում է։

Այնպես, որ եթե լինի կապ՝ թեժ գիծ տեսքով, այն կթուլացնի լարվածությունը և դրական մթնոլորտ կձևավորի խնդրի կարգավորման ճանապարհին՝ ավելացրեց քաղաքագետը: Սակայն այստեղ հարկ է հիշեցնել, որ Բաքուն չի կատարում անգամ ստանձնած հանձնառությունները. Վիեննայում  և Սանկտ- Պետերբուրգում հստակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հետաքննության մեխանիզմների ներդրման ու Կասպրշիկի աշխատակազմի թվաքանակի ավելացման մասին, սակայն Ադրբեջանը մինչ օրս խոչընդոտում է այս քայլերի իրագործմանը:

Բաքուն նույն կերպ  հավանաբար ընդունի նաև թեժ գծի գործարկման մասին առաջարկը՝ կարծում է Գագիկ Հարությունյանը։

Back to top button