Միջազգային

Եվրախորհրադարանը քվեարկել է Թուրքիայի հետ բանակցությունների սառեցման օգտին

Եվրոպական խորհրդարանը այսօր քվեարկել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները սառեցնելու օգտին: Հավանության արժանացած բանաձևը իրավական պարտադիր ուժ չունի, սակայն արտահայտում է Եվրախորհրդարանի դիրքորոշումը:

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թաիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիության քվեարկության արդյունքները իրեն հետաքրքրի չեն, և Անկարան կքքննարկի Շանհայի համագործակցության կազմակերպությանը անդամակցության հնարավորությունը:

Օրերս կայացած քննարկման ժամանակ Անկարայի հետ բանակցությունների կասեցման օգտին են հանդես եկել Եվրախորհրդարանի բոլոր խոշոր խմբակցությունների ներկայացուցիչները: Սակայն ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին իր ելույթում զգուշացրել է, որ բանակցությունների դադարեցումը կամ սառեցումը երկու կողմի համար էլ իր բացասական հետևանքները կունենա:

Back to top button