Մշակույթ

Մեկ տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ լեգենդար դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը

arminegevorgyan
Մեկ տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ լեգենդար դերասանուհի, ՀԽՍՀ և ԽՍՀՄ, Հայաստանի հանրապետության ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը: «Ռադիոլուր»-ի պատրաստած ռեպորտաժը նվիրված է մեծ արտիստուհուն: Նրա հետ անմիջական զրույցը, կարելի  է ասել նրա վերջին հարցազրույցներից էր:

«Երկու տարի կլինի, ինչ բեմ չեմ բարձրացել: Կարոտել էի բեմին, հանդիսատեսին, ծափերին»:  Կամերային երաժշտության տանը բեմից այս խոսքերը հնչեցնում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը: Իրեն հատուկ անկեղծությամբ ասում է, որ շատ բան ունի փոխանցելու սերունդներին, բայց այսօր ժամանակները փոխվել են ու իրեն այլևս եթերների չեն հրավիրում:varduhi

Իսկ հանդիսատեսի հետ հանդիպելու  պատճառ ուներ: Այս տարի լրանցավ մեծանուն բանաստեղծ  Ավետիք Իսկահակյանի 140 -ամյակը, և մենք այն չնշեցինք  հավուր պատշաճի: Դերասանուհուն շատ վրդովվեցրել էր այս փաստը ու նա արձակագիր Նելլի Շահնզարյանին խնդրել էր կազմակերպել գրական երաժշտական երեկո, որտեղ դերասաններն  ու երգիչները կկատարեին Իսկահvarduhi1ակյանի խոսքերով գրված երգեր ու կկարդային բանաստեղծություններ:

«Գողտրիկ երաժշտական երեկո», Իսահակյանին նվիրված երեկոն այսպես անվանեց  դերասանուհին:

Միջոցառումը միայն գրական երեկո անվանելը քիչ էր, այն դեպի մեծանուն դերասանուհին լցված անհուն կարոտի զգացողությամբ մտքերի փոխանակում ու անմիջական զրույց էր:

«Իմ ձայնը ավելի փայլուն ու պայծառ էր, հիշողությունս տեղն է, բայց  ինչպես մեր մեծերն են ասում հոգիս հոժար է մարմինս տկար»:

Բայց անգամ մարմնի տկարությունը չխանգարեց, որ մոտ մեկ ժամ շարունակ դերասանուհին վարեց միջոցառումը, ընթացքում էլ կարդում էր Իսհակայանի գործերից, իսկ արդեն միջացառման ավարտին ուժերի գերլարումով երգ կատարեց՝ իր շատ սիրելի հանդիսատեսի համար:

Back to top button