Հասարակություն

Շաբաթ օրը ներկայացնելու ենք առաջիկա ձմռան կանխատեսումը.Գագիկ Սուրենյան

«Շաբաթ օրը ներկայացնելու ենք առաջիկա ձմռան կանխատեսումը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ, գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը: Ո՞րն է համարում խստաշունչ ձմեռ, մանրամասնել է մասնագետը:

«Մեզ համար շատ կարևոր է իմանալ բնակչության կարծիքը, թե` ո՞րն է համարում խստաշունչ, նորմալ կամ տաք ձմեռ: Ո՞րն է ձեր այս հասկացողություններն ընդունելու չափանիշը: Օրինակ ըստ գիտական սահմանման, Արարատյան դաշտի և Երևանի համար.

1.Ձմեռը համարվում է խստաշունչ, երբ դեկտեմբեր-փետրվար ամիսներին, մոտ 60 օր, գիշերը տվյալ տարածքում -14…-18 է, ցերեկը` -3…-7 աստիճան կամ ավելի ցուրտ:

2.Ձմեռը համարվում է նորմալ, երբ դեկտեմբեր-փետրվար ամիսներին մոտ 60 օր գիշերը տվյալ տարածքում -7…-10 է, ցերեկը` 0…+3 աստիճան:

3.Ձմեռը համարվում է տաք, երբ դեկտեմբեր-փետրվար ամիսներին, մոտ 60 օր գիշերը տվյալ տարածքում -2…-5 է, ցերեկը` +3…+6 աստիճան կամ ավելի տաք:
Ձեզ համար ընդունելի ե՞ն այս չափանիշները»,- հարցադրում է արել Սուրենյանը:

Back to top button