Միջազգային

Թրամփը հրապարակել է առաջին 100 օրվա իր անելիքները

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակված տեսաուղերձով ներկայացրել է այն բարեփոխումների ծրագիրը, որը մտադիր է իրականացնել իր պաշտոնավարման առաջին 100 օրը։

Թրամփը խոստացել է այդ ընթացքում պետք է.

դուրս գա Խաղաղօվկիանոսյան գործընկերությունից,

«Ես պատրաստվում է հրապարակել ծանուցում, որ մեր երկիրը դուրս է գալիս Խաղաղօվկիանոսյան գործընկերությունից. այն մեր երկրի համար պոտենցիալ սպառնալիք է։ Դրա փոխարեն մենք պետք է բանակցություններ վարենք երկկողման ազնիվ առեւտրային գործարքների շուրջ, որոնք Ամերիկա կվերադարձնեն աշխատատեղերն ու արտադրությունը»,- ասել է նա։

2016 թվականին ստորագրված Խաղաղօվկիանոսյան գործըներության համաձայնագրը միավորում է Ասիա- խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 12 երկրների։ Դրա նպատակն է նվազեցնել սակագնային արգելքները, ինչպես նաեւ կարգավորել անդամ երկրների միջեւ աշխատանքային իրավունքի, բնապահպանության, մտավոր սեփականության ոլորտներում իրավահարաբերությունները։ Դրան ԱՄՆ- ից բացի մասնակցում են Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Սինգապուրը, Մալայզիան, Բուրունդին, Վիետնամը, Ճապոնան, Մեքսիկան, Չիլին եւ Պերուն։

հանի նավթագազային արդյունահանման սահմանափակումները,

«Ես չեղյալ կհայտարարեմ Ամերիկայում էներգետիկ արտադրության ոլորտում աշխատատեղերը սպանող սահմանափակումները՝ ներառյալ ափամերձ շրջանների էներգապաշարներն ու ածուխը՝ ստեղծելով բարձր վարձատրվող միլիոնավոր աշխատատեղեր»։

հանձնարարի զինվորականներին ապահովել կենսական ենթակառուցվաքների անվտանգությունը,

«Ես կխնդրեմ պաշտպանության նախարարությանը եւ Շտաբերի պետերի կոմիտեի նախագահին մշակել համակողմանի ծրագրեր Ամերիկայի կենսական կարեւորության ենթակառուցվածքները կիբեր եւ այլ տեսակի հարձակումներից պաշտպանվելու համար»։

հետաքննի միգրանտների կողմից վիզային խախտումները,

«Ես կհանձնարարեմ աշխատանքի նախարարոթյանը հետաքննել վիզային ծրագրերի բոլոր խախտումները, որոնք խարխլում են ամերիկացի աշխատողների վիճակը»։

սահմանափակի լոբբիստական գործունեությունը։

«Ցամաքեցնել ճահիճը» մեր ծրագրի իրականացման համար  չինվոնիկների համար վարչակազմից հեռանալուց հետո լոբբիստ դառնալու համար կսահմանենք հնգամյա ժամկետ, ինչպես նաեւ կսահմանենք ցմահ արգելք չինովնիկների համար, որոնք լոբբինգ են իրականացրել արտասահմանյան կառավարություններն համար»։

 

 

Թամփը նաեւ խոստացել է մոտական օրերին ներկայացնել նախագահի պաշտոնում իր ծրագրերի մասին ավելի շատ տեղեկատվությունը։

 

Back to top button