Հասարակություն

Մելիքաշենը պահող տարեցները

satikisahakyan

Հադրութի շրջանի Մելիքաշեն գյուղն ունի երկու տնտեսություն և  4 բնակիչ: Պատերազմից հետո բնակչության մի մասը վերաբնակեցվել է, մի մասը շարունակել ապրել գյուղում, սակայն գյուղում ենթակառուցվածքների բացակայության պատճառով նրանք էլ աստիճանաբար  հեռացել են՝ գյուղը թողնելով տարեցներին: Մելիքաշենը զրկված է էլեկտրականությունից, խմելու և ոռոգման ջրից: Տարեց 4 բնակիչն այնտեղ ապրում է կամքի ուժով:

 

melikashen2Արցախի Հադրութի շրջանում է գտնվում Մելիքաշեն բնակավայրը, որը ընդրգրկված է Այգեստան համայնքի կազմում: Մելիքաշենը նույնպես ծերացել է ու դատարկվել: Գյուղն ունի 4 բնակիչ: Անահիտ Սավադյանին արդեն երկրորդ անգամ եմ հանդիպում: Կենսուրախ տատիկն այս անգամ տխուր է, բայց ոչ տկար: 86- ամյա կնոջ եղբայրն էր մահացել: Անահիտը 86 տարեկան է,  ամուսինը՝ 88, ապրում են  բնակության համար ոչ մի պայման չունեցող գյուղում: Ասել է, թե մեծ կամքի ուժն է ստիպել նրանց պատերազմից հետո չլքել գյուղը: «Գյուղում 72 տուն ա ըլալ 1985-86 թվերին, կռիվը ընգավ կեսերը քացին քաղաք, խոխեքը քաղաքըմն են, կեսերը փախան, ինչ գիդամ, մարդմուրդ չկա ուժե, լոխ վերացվալ ա»,- պատմում է Անահիտ տատիկը։

Նրա ամուսնուն այս անգամ էլ չհաջողվեց տեսնել, անցած անգամ գնացել էր  դիմացի սարից խմելու ջուր բերելու, հիմա էլ Հադրութ՝ թոշակ ստանալու և  ալյուր գնելու:

Թեպետ Հադրութի շրջանում մեծամասամբ  հացահատիկ են մշակում, սակայն Մելիքաշենում դրա հնարավորությունը չունեն:  Հադրութի վարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանն ասաց, որ այս տարի  հացահատիկի լավ բերք են ունեցել՝  1 հա միջին բերքատվությունը  23 -24ց:

Բնակավայրում  չկա խմելու, ոռոգման ջուր, չկա նաև էլեկտրականություն: Խմելու ջուրը բերվում է հանդիպակած սարից բխողmelikashen1 աղբյուրից՝ սայլով:  Ավանակը լեռնային բնակավայրի  լավագույն փոխադրամիջոցն է: Անահիտ տատիկը մի քանի տարի առաջ մի կերպ  հող է մշակել, ասում էր սայլով բերած ջրերով չես կարող բույսի ծարավը հագեցնել: «Ջուրը ցամաքըլ ա,  բախչան էլ  չորացել»:

Խոնավության պակասի հետևանքով ծառերն էլ են շուտ դեղնել ու  չորացել: Մելիքաշենի բնակիչները նաև անասնապահությամբ են զբաղվել, հիմա դա էլ չունեն, Անահիտ տատիկն ասաց, որ անցած տարի մորթել են անասունները, հիմա էլ չեն  կարողանում անասնապահությամբ զբաղվել: Եթե նախկինում խմելու ջուր  են բերել ամեն օր,  որով հոգացել են կենսական կարիքները և օգտագործել  կենցաղում,  հիմա տարեցները խմելու ջուրը  բերում են մեկ շաբաթվա համար:

Անահիտ Սավադյանն ունի երկու տղա և մեկ աղջիկ, որդիներն ապրում են Հադրութ քաղաքում, աղջիկը՝ Հայաստանում: Սակայն ամուսիններով չեն ցանկանում լքել հարազատ բնակավայրը, չեն էլ ցանկանում տղաներին նեղություն պատճառել: «Կանչում են, չեմ քինում, քինամ, ինչ անեմ, ոչ գործ կա, պենսիայով ապրում ենք»:

Մելիքաշեն բերող ճանապարհը հողային է, Հադրութից Մելիքաշեն  5 կմ է, տաքսին  5000 դրամ է վերցնում, նույնքան էլ հետադարձ ճանապարհի համար: Իրենց նախընտրելի տարբերակը դարձյալ ավանակն է: Ճանապարհների պատճառով հյուրեր չեն ունենում: Մելիքաշենի երկու տան 4 բնակիչը  անտեսելով դժվարությունները շարունակում են  ապրել հարազատ բնակավայրում:

 

Back to top button