Միջազգային

Ուժգին երկրաշարժ Ճապոնիայում

Ճապոնիայի արևելքում 7.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Էպիկենտրոնը գտնվել է Իվակի քաղաքից 76 կմ հյուսիս-արևելք՝ օվկիանոսում՝ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ափից ոչ հեռու։

1.4 մ բարձրության ցունամիի ալիքը հասել է վթարային «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ։ Այս մասին հայտնել է Tokyo Electric Power օպերատոր-ընկերությունը։ Վնաս չի գրանցվել։ Նշվում է, որ «Ֆուկուսիմա-2»-ի երրորդ էներգաբլոկում երկրաշարժից հետո դիտվել է վառելիքի հովացման համակարգի աշխատանքի խափանում, որը վերացվել է։

Ներկայացվող տեսանյութերում պարզորոշ երևում է մակընթացային ալիքը գետերում։

Ավելի քան 3000 մարդ տարհանվել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայից։ Ափամերձ գոտիների բնակիչներին կոչ է արվել բարձրանալ տեղանքի ավելի բարձր կետեր՝ հեղեղումների վտանգի պատճառով։ Երկրի գլխավոր՝ Հոնսյու կղզու հյուսիս-արևմտյան ափամերձ շրջաններում փակվել են մոտ 150 դպրոցներ։

Back to top button