ՀասարակությունՄշակույթ

Արվեստագետները՝ հայկական հեռուստատեսության մասին. այսօր եռուստատեսության համաշխարհային օրն է

hasmikmartirosyan

Ի՞նչ է պակասում այսօրվա հեռուստատեսությանը, արդյո՞ք ցուցադրված հաղորդումները տարիքային բոլոր շերտերի պահանջներն են բավարարում, եւ արդյո՞ք կոմերցիոն արտադրանքը, որը վարկանիշային վազքուղու թելադրողն է, չի ստվերել հաղորդումների որակն ու բովանդակային նյութը: Եվ ընդհանրապես, այսօր ի՞նչ է մատուցում հեռուստատեսությունը՝ հարցերի պատասխանները ՝ Հեռուստատեսության համաշխարհային օրվան նվիրված ռեպորտաժում։

 

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, լինելով անկախության տարիների հեռուստատեսության եւ ռադիոյի կայացման ակունքներում, լավ գիտի այն խնդիրները, որոնք կան նորօրյա հեռուստատեսություններում, բայց անհասկանալի է ու անընդունելի է համարում սեփական ճաշակը հեռուստադիտողին պարտադրելու այսօրվա միտումը: <<Հայաստանյան հեռուստատեսությունն այսօր ունի մանկապատանեկան, մշակութային, գրական հաղորդումների կարիք, ու այդ բացը չի լրացվում>>,- առկա պահանջարկի մասին նշեց Գրողների միության նախագահը, հիմնավորելով,- այսօր խաթարված է լեզվամտածողությունը, որը փոփոխության կարիք ունի>>:

Ինչո՞ւ. Հարցին Էդուարդ Միլիտոնյանը պատասխանում է՝ Հայաստանում արժեհամակարգը գլխիվայր շուռ է եղել, ավելի շատ խոսում են տնտեսական, բանկային գործունեության մասին, իսկ մշակույթն այսօր համարվում է ոչ վարկանիշային: «­Մեր կյանքում  տեղ է գտել մի լեզվամտածողություն, որ եթե բաղաձայնները շեշտում են, ձայնավորները սղում, իրենք լավ տղա են, հեղինակություն են: Հատկապես միջին դասարանների տղաները, ովքեր  նախկինում լավ կարդում էին, 14-15 տարեկանում փոխում են իրենց աշխարհայացքը: Լեզվամտածողությունը հենց արտահայտվում է այդ տարիքի տղաների խոսակցության, ագրեսիվ պահվածքի մեջ: Պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ նշել եմ, որ նման լեզվամտածողություն ունեցող երիտասարդները բանակում հաստատ կռիվների մեծ հնարավորություն են ստեղծում»։

Հայկական հաղորդումների ներկապնակից Էդուարդ Միլիտոնյանը սիրում է նայել Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող <<Երգ երգոց>> հաղորդումը՝ մեկ հիմնավորմամբ՝ լավ է ներկայացված:

Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ  նախընտրում է դիտել հայկական հեռուստաեթերում ներկայացվող բանավեճերը, որոնք քարոզչական չեն և պրոֆեսիոնալ ձևով են արվում։ Համադրելով հայկական եւ ռուսական հեռուստաալիքները՝ նշեց, որ ռուսական ալիքներում բարձր ատյաններից ընդգծված քարոզչություն կա, իսկ հայկական հեռուստաալիքներում ազատ խոսք կա։ Սակայն, ի տարբերություն ռուսական մշակութային հաղորդումների, մեր հեռուստատեսության  ղեկավարները սեփական մշակույթն են ներկայացնում՝ արդարանալով՝ ինչպիսին պահանաջարկն է, այդպիսին էլ մատուցումն է:

Այսօրվա հեռուստատեսությունը կարիք ունի բազմազան հաղորդումների: <<Տպավորությունն այնպիսին է, որ հեռուստաընկերություններն ամեն ինչ անում են իրար նմանվելու համար>>,-շեշտեց արվեստագետն ու ցանկություն հայտնեց տեսնել սեփական դիմագիծն,  ինչպես նաեւ մասնագիտական ուղղվածություն ունեցող TV- ներ,: << Հայ ժողովրդի հարստությունը բազմազանության մեջ է, իսկ մշակույթն առանձին կույրաղիք չէ։ Այն կապված է կյանքի բոլոր ոլորտների հետ>>,-  ընդգծեց տիկնիկային թատրոնի ղեկավարը:

Վերջում նշեմ, որ այսօր Հեռուստատեսության համաշխարհային օրն է:

Back to top button