ԿարևորՏնտեսական

Հայաստանի ջրամատակարարման ողջ համակարգը 15 տարով անցնում է ֆրանսիական Veolia Group- ին

arminegevorgyan

ՀՀ  էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության եւ «Վեոլիա» ընկերության միջև այսօր ստորագրվել է ջրամատակարարման ապահովման պայմանագիր։ Ըստ պայմանագրի՝ 2017 թվականի հունվարի 1-ից Հայաստանի բոլոր 5 ջրամատակարար ընկերությունների համակարգերը կառավարելու է  Ֆրանսիական Veolia Group – ը: Ըստ պայմանագրի, «Վեոլիա» ընկերությունը պարտավոր է վարձակալության վերջին տարում՝ 2030 թվականին, խմելու ջրի վաճառքի ծավալը հասցնել 174 միլիոն խորանարդ մետրի  և  սպասարկման  ամբողջ տարածքն ապահովել 24 -ժամյա ջրամատակարարմամբ։

 

img_1419«Վեոլիա Ջուր» ընկերությունը պաշտոնապես դարձավ Հայաստանի Հանրապետության խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի միասնական օպերատորը՝առաջիկա 15 տարիների համար: Ընկերությունն իր վարձակալական  պարտավորությունների կատարմանը կանցնի 2017 թվականի հունվարի 1-ից: Այն նախատեսվում է սպառողներին ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայություններ՝ 800 միլիոն եվրո ընդհանուր արժեքով։ Արդեն 2030 թ ընկերությունը պարտավորվում է իր սպասարկման  ամբողջ տարածքն ապահովել 24 ժամյա  ջրամատարմամբ. Միասնական օպերատորը, բացի միանման ծառայություններից, նաև միասնական սակագին  պետք է  սահմանի:

Հիշեցնենք, որ մինչեւ այժմ  Հայաստանում  նույն աշխատանքը  կատարում էին  հինգ տարբեր օպերատորներ. Հետևաբար՝ ջրի սակագները տարբեր  էին, ծառայությունների մատուցման որակը՝ նույնպես: «Վեոլիա Գրուպի» Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գոտու փոխնախագահ,  Հայաստանի ծրագրի պատասխանատու Մալիկա Գենդուրին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ջրի սակագնի բարձրացմանը՝ նշեց, որ չի ցանկանում ավելի վաղաժամ խոսել դրա մասին,  քանի որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է որոշելու վերջնական սակագինը: Նա նշեց, որ խմբելու ջրի արժեքը Հայաստանում լինելու  է  բավականին մատչելի, Վեոլիա Ջուր»-ի ծառայություններից օգտվող այլ երկրների հետ համեմատած՝ անգամ ծիծաղելի գին։

«Կարող եմ ձեզ հավաստիացնել, որ մի քանի դրամ գուցե մի քանիսի համար կարող է տարբերվել եւ ովքեր ավելի ունակ են՝ մի փոքր ավելի բարձր սակագին վճարել, բայց այն մարդիկ, ովքեր կունենան բացառիկ որակի ծառայություն, իրենք մի գուցե կվճարեն մի փոքր տարբերվող սակագին, սակայն կարող եմ ասել հետեւյալը՝ մեր պայմանագրի վերջում կլինի այն, որ ամեն օր կլինի 24- ժամյա մատակարարում Հայաստանում»,- ասաց։

Նշենք, որ  պաշտոնական վիճակագրության համաձայն` մեր երկրում  շուրջ 600 բնակավայրեր ընդգրկված  չեն կենտրոնական ջրամատակարարման սպասարկման տարածքներում:  Ավելի պարզ` այս տարածքներում խմելու ջրագծեր չկան, մարդիկ դույլով կամ տակառով են այն գնում:

«Ռադիոլուր»-ի դիտարկմանը, թե  ինչ ճակատագիր է սպասվում այս համայնքներին, հնարավո՞ր է  արդյոք, որ մի օր այդ համայնքներն  ընդգրկվեն ընդհանուր ցանցի մեջ՝  Մալիկա Գենդուրին  ոչինչ չբացառեց, բայց և նշեց, որ այն մեկ օրում հնարավոր չէ  իրականացել, այլ տարիների ընթացքում:

Վերջինս նշում է, որ հաշվի առնելով ջրմուղկոյուղու համակարգերի ոչ բավարար տեխնիկական  վիճակը, «Վիեոլան»   համաձայնվել է 15 տարիների ընթացքում համակարգում իրականացնել  37,5 մլրդ դրամի կապիտալ աշխատանքներ: Իսկ հայկական կողմն էլ հանձն է առել այս կարևոր ծրագրի իրագործման համար առաջիկա 4 տարիներին ներգրավել մոտ 200 միլիոն դոլար:  Այն նպատակով Հայաստանը վարկային միջոցներ է ստանալու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական, Գերմանական զարգացման եւ Ներդրումային եվրոպական բանկերից։

 

Back to top button