ԿարևորՔաղաքական

Ջեյմս Ուորլիքը լքում է ԵԱՀԿ Մինսկի խումբը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լքում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում միջնորդի պաշտոնը: Դիվանագետը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ դեկտեմբերի 31-ից վայր կդնի իր լիազրությունները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և կանցնի այլ աշխատանքի: 2017 թվականի հունվարից ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը կմինանա Եգորով, Պուգինսկի, Աֆանասև և գործընկերներ ռուսական հանրահայտ իրավաբանական ընկերությանը: Նա պատասխանատու կլինի ամերիկացի և օտարերկրյան հաճախորդների հետ աշխատանքի համար:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիան ևս ունի նոր համանախագահ՝  Ստեֆան Վիսկոնտին փոխարինել է Պյեր Անդրիոյին:

Back to top button