Մշակույթ

Նարեկ Գալստյանի ընտանիքի պատմությունը`«Ախպարները» վեպում

arminegevorgyan
Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանի իր հեղինակած «Ախպարները» վեպով ամբողջացրել է սեփական ընտանիքի պատմությունը: Գիրքը Հունաստանում հակաֆաշիստական ընդհատակյա պայքարում հայերի մասնակցության մասին է, նաեւ՝ 1946թ. ներգաղթի, Հայաստանում ստալինյան ռեպրեսիաների, այն ամենի մասին, որոնք տեղի ունեցան այդ տարիներին:

Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանի իր հեղինակած «Ախպարները» վեպով ամբողջացրել է սեփական ընտանիքի պատմությունը: Լինելով հայրենադարձների սերունդ գրքի միջոցով Նարեկը փորձել է ներկայացնել  մի ամբողջ սերնդի պատմություն, որոնք 1946թ.  հայրենիք  վերադարձան իդեալական պատկերացումներով, ու  բախվեցին ստալինյան ռեպրեսիաներին,բայց  ի պատիվ իրենց մնացին Հայաստանում` կրելով ախպարի ճակատագիրը:

«Այդ մարդկանց մասին պետք է խոսվեր: Իրականում նրանք ունեցան ճակատագրեր,որնց շատ դեպքերում կարելի էր չնախանձել: Սա մեծագույն անձնական ողբերգություն էր  ու իմ ընտանիքը  դրա մի մասը կրում էր: Իսկ երբ մահացավ իմ մորական տատը,որը  «ախպարների»  շառավիղի վերջին կրողն էր  ու հենց այդ ժամանակ  էլ  որոշեցի գրել:Այն շատ արագ գրվեց երեք –չորս շաբաթում, բայց թեման վաղուց էր հասունացել»:

Սյուժեն  հետաքրքիր զարգացումներով ներկայացնում է  Եղեռնից փրկված մի ընտանիքի պատմություն՝ Հունաստանում, ապա Խորհրդային  Հայաստանում, որն անցնում է  ամենատարբեր դժվարությունների միջով, բայց կարողանում է հարատևել: Վեպում տպավորիչ մանրամասներով  ներկայացված է  ինչպես հունահայ գաղութի կյանքը, այնպես էլ այն հուսախաբությունները, որոնք ապրել է մի ամբողջ սերունդ՝ հայրենադարձվելով Խորհրդային Հայաստան:

Նարեկ Գալստյանն ասում է, որ նախնական տարբերակով գիրքը այլ վերնագիր պետք է  ունենար, սակայն մայրը կարդալով այն ասել է,  որ վեպի անունը պետք է լինի «Ախպարները». Նարեկն ասում է, որ գրելիս երաժշտություն է լսել, օրինակ երբ նկարագրում էր  «Ֆաշիստական Գերմանիան Վագներ էր լսում, իսկ տատիկի  կերպարը նկարագրելիս` լսել է   «Մայրիկ» ֆիլմի երաժշտությունը:

«Անքննարկելի  է, որ հայրենադարձությունը դրական առումով ազդեց Հայաստանի հասարակական  կյանքի բոլոր ոլորտների վրա՝սկսած մշակույթից, վերջացրած խոհանոցով:Բայց երբ խորանում ենք առանձին մարդկանց ճակատագրերով, ապա  այստեղ կան բազմաթիվ դրվանգներ, որոնց մասին անպայման պետք է խոսվի»:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, որը  նաև «Ախպարներ» վեպի խմբագիրն է, ասում է. չնայած գիրքը գրական փորձառություն չունեցող մարդու կողմից է գրվել, բայց հեղինակը չի տրվել ժամանակակից վիպագրության ինտրիգներին, մոդեռնիզմին, վեպի շեշտադրումը պատումային է։

Նշենք, որ գիրքը լույս է տեսել 500 օրինակով ու գրքի  վաճառքից գոյացած հասույթը  ծառայելու է բարեգործական նպատակների:

Back to top button