Միջազգային

ՆԱՏՕ-ի եվրոպական անդամներն ու Կանադան 3 տոկոսով կմեծացնեն ռազմական բյուջեն.Սթոլթենբերգ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Բրյուսելում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամներն ու Կանադան ընթացիկ տարում 3 տոկոսով կմեծացնեն ռազմական բյուջեն.

«Եվ այնուամենայնիվ մենք դեռ հեռու ենք մեր նպատակին հասնելուց, ըստ որի՝ դաշինքի անդամ բոլոր երկրների ռազմական ծախսերը պետք է համարժեք լինեն նրանց ազգային ՀՆԱ-ի 2 տոկոսին»։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին՝ Սթոլթենբերգը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը կշարունակի ՆԱՏՕ-ում երկրի առաջատարության ապահովման կուրսը. «Ուժեղ ՆԱՏՕ-ն լավ է ԱՄՆ-ի ու Եվրոպայի համար»։

Back to top button