Հասարակություն
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, Լարսի անցակետը՝ փակ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են՝ հայտնում են ԱԻՆ- ից։ Մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն էլ ժամը 17:30-ի դրությամբ, հայտնում է, որ Գորիսի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-25մ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին
խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։