Հասարակություն

Գյուրիի 23 դպրոցում յուրացման մեղադրանքը տնօրենը հերքում է, դատախազությունը՝ փաստեր հավաքում

annamartikyan

 
Գյումրի քաղաքի նորակառույց «Մուշ 2» թաղամասում գտնվող համար 23 հանրակրթական դպրոցի տնօրենի կողմից ներառական կրթության ծրագրի մեջ ներառված երեխաների սննդի՝ մասնավորապես «Հատուկ ընդհանուր կրթություն» ծրագրով նախատեսված մեկանգամյա սննդի փաթեթների ձեռքբերման համար տրամադրված ֆինանսական միջոցների հափշտակման փաստով ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռքբերվել պաշտոնական դիրքի օգտագործմամբ խոշոր չափերի յուրացում կատարելու  վերաբերյալ:  

Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար:

Դպրոցի տնօրենը, ինչպես նաեւ նույն ծրագրի շահառու մի շարք ծնողներ հերքում են յուրացման մեղադրանքը։

Back to top button