Հասարակություն

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 270 կրակոց

Նոյեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 270 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

Back to top button