ԿարևորՔաղաքական

Սերժ Սարգսյանը հանդես է եկել Երեւանի եւ Բաքվի միջեւ «թեժ գիծ» ստեղծելու նախաձեռնությամբ

Հայաստանի նախագահը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև թեժ գիծ ստեղծելու նախաձեռնությամբ՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածին արագ արձագանքելու համար, ինչի մասին հայտարարել է «Սպուտնիկ Արմենիայի» համար «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։

«Կարելի է, եթե դա օգուտ տա, եթե մենք արագ արձագանքենք իրադարձություններին։ Ենթադրենք, շփման գծում ինչ-որ մեկը կրակում է, մեր տվյալներով` ադրբեջանցիներն են կրակում, ես վերցնում եմ լսափողը, զանգահարում եմ Ադրբեջանի նախագահին և ասում` կրակում են։ Եվ նա իրականությունը ստուգում է»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանը դեմ չէ Երևանի և Բաքվի միջև այդպիսի թեժ գիծ ստեղծելուն։ «Ես պատրաստ կլինեի վերահսկողություն սահմանել և հստակ ասել` մերոնք կրակում են, թե ոչ` իհարկե, ակնկալելով նման վերաբերմունք ադրբեջանական ղեկավարության կողմից»,- նշել է երկրի ղեկավարը։

Նախագահը հավելել է, որ 1990-ական թվականների սկզբին թեժ գիծ ստեղծելու փորձ ձեռնարկվել է։ «Մեզ մոտ այդպիսի փորձ ձեռնարկվել է 1990-ական թվականների սկզբին, այդ ժամանակ ես Հայաստանի պաշտպանության նախարարն էի, Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ ուղիղ կապ կար։ Մենք կարող էինք կապ հաստատել արտակարգ իրավիճակներում, երբ շտապ կապ էր պետք։ Բայց հիմա նման բան չկա»,- բացատրել է Սերժ Սարգսյանը։

Back to top button