Միջազգային

Իրականությունից կտրված հիվանդ մարդ․Ասադը՝ Էրդողանի մասին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ չի ընդունում Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական գործողության մեկնարկը, գրում է BBC-ն։

Լրագրողի հարցին, թե Ասադը հավանություն տալի՞ս է սիրիական տարածքում Թուրքիայի ռազմական գործողության մեկնարկին, Սիրիայի նախագահը բացասական է պատասխանել՝անվանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «հիվանդ մարդ»։

«Դուք խոսում եք հիվանդ մարդու մասին։ Նա մեծության մոլուցք ունեցող նախագահ է։ Նա ապրում է Օսմանյան կայսրության ժամանակներում, ոչ թե ներկայում։ Նա կտրված է իրականությունից»,-հայտարարել է Ասադը՝ խոսելով Էրդողանի մասին։ Սիրիայի նախագահի խոսքով՝ ահաբեկիչները Սիրիայի տարածք են եկել «Թուրքիայով և Էրդողանի աջակցությամբ»։
Back to top button